Իրանը բարձր կարողություն ունի ԵَԱՏՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համար. իրանցի պաշտոնյա
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի խորհրդականն ասել է.«Տարբեր ոլորտներում իր հնարավորությունների և Եվրասիական միության անդամների հետ լավ և բարեկամական հարաբերությունների շնորհիվ, Իրանը հնարավորություն ունի զարգացնելու իր հարաբերություններ այդ միության հետ», գրում է parstoday.com-ը:
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի խորհրդական Հասան Զամանին հավելել է. «Եվրասիական միությունը շատ հետաքրքիր և լավ նախաձեռնություն է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը նույնպես ողջունում է այս միության գործունեությունը»:
Նա ահվելել է. «Միության առևտրի ծավալը շուրջ 850 միլիարդ դոլար է և այս միությունը կարող է շատ տնտեսական գործունեություն ծավալել աշխարհում»:
Զամանին ասել է. «Իրանի համար սա հնարավորություն է եվրոպական և ասիական երկրներ արտահանումը ընդլայնելու համար և հաշվի առնելով ճանապարհային, օդային և երկաթուղային տրանսպորտի ոլորտում մեծ ներուժը, Իրանը կարող է լինել առևտրի ուղի աշխարհի այլ երկրերի համար»:
Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև արտոնյալ առևտրային համաձայնագիրը կյանքի է կոչվել 2019 թվականի հոկտեմբերի 27-ին:
Ռուսաստանը, Բելառուսը, Զազախստանը, Հայաստանը և Ղրղզստանը Եվրասիական տնտեսական միության անդամ են: Ավելի քան 40 երկրներ և միջազգային կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել Եվրասիական Տնտեսական միությանը միանալու մասին: