երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանը 300 կմ հեռահարությամբ ՀՕՊ համակարգ է փորձարկել

Իրանը 300 կմ հեռահարությամբ ՀՕՊ համակարգ է փորձարկել

Իրանի հակաօդայն պաշտպանության ուժերի հրամանատար Ալիրեզ Սաբախին հայտարարել է, որ փորձարկել են 300 կմ հեռահարությամբ «Բավար 373» ՀՕՊ համակարգը: Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Անցած տարիներին մենք խնդիրների ենք բախվել սպառազինության և համակարգերի սահմանափակ հնարավորություների պատճառով: Բացի այդ, նախկինում մենք մեր զորավարժություններն անց էինք կացնում կարճ հեռավորությունների վրա խնդիր լուծող պաշտպանական համակարգերով, իսկ հիմա փորձարկում ենք հայրենական արտադրության համակարգը, որն աշխարհում լավագույնն է»,-երեկ Իրանի հակաօդային պաշտպանության համալսարանում տեղի ունեցած միջոցառմանն ասել է գեներալ Ալի Ռեզան:

Իրանի ՀՕՊ զորքոերի հրամանատարը նաև նշել է, որ «Բավար 373»-ը փորձարկվել է մինչև 200 կմ բարձրության վրա և ունի 300 կմ հեռահարություն:

  • Կիսվել: