երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Իրանում սպանվել է ՊՆ Հետազոտությունների և նորարարության կազմակերպության ղեկավարը

Իրանում սպանվել է ՊՆ Հետազոտությունների և նորարարության կազմակերպության ղեկավարը

Իրանի ԶՈՒ Պաշտպանության և աջակցության նախարարության հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավարը նահատակվել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, գրում է parstoday.com-ը:

Իրանի Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի աջակցության նախարարության հասարակայնության հետ կապերի կենտրոնի հաղորդման համաձայն, այսօր կեսօրին զինված ահաբեկիչները հարձակվել են Իրանի ՊՆ հետազոտության և նորարարության կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի մեքենայի վրա:

Հաղորդման  համաձայն՝ Մոհսեն Ֆախրիզադեի թիկնապահների ու ահաբեկիչների բախման ժամանակ, իրանցի գիտնականը ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:

Հիվանդանոցում գիտնականի կյանքը փրկել չի հաջողվել:

  • Կիսվել: