երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանում քննարկվում է Պենտագոնը եւ ԱՄՆ բանակն ահաբեկչական կազմակերպություններ հռչակելու մասին առաջարկը

Իրանում քննարկվում է Պենտագոնը եւ ԱՄՆ բանակն ահաբեկչական կազմակերպություններ հռչակելու մասին առաջարկը

Իրանցի պատգամավորները քննարկում են Պենտագոնը եւ ԱՄՆ բանակն ահաբեկչական կազմակերպություններ հռչակելու մասին առաջարկը՝ որպես գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության պատասխան, տեղեկացնում է Tasnim-ը:

Ինպես հայտնել է Իրանի խորհրդարանի ներկայացուցչական խորհրդի անդամ Աքբար Ռանջբարզադեն՝ առաջարկը կքննարկվի բաց նստաշրջանի ընթացքում:

Նա նաեւ նշել է, որ, համաձայն առաջարկված ծրագրի, նշված կառույցները պետք է սահմանվեն որպես հետախուզվող հանցագործներ եւ ահաբեկչական խմբավորումներ:

Իրանի խորհրդարանի ներկայացուցչական խորհրդի անդամը հավելել է, որ ծրագիրն արդեն ստորագրվել է խորհրդի եւ բյուջեի ինտեգրման հարցով հանձնաժողովի կողմից:

  • Կիսվել: