Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 482 մարդ
Իրանում անցած 24 ժամերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 13 հազար նոր դեպք, մահացել է 482 մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության խոսնակը, գրում է parstoday.com-ը:
Նշելով, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 788 հազար 473-ի, Առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Ցավոք, անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 482 մարդ: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 42 հազար 461 մարդ»:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը հասել է ավելի քան 55 միլիոնի, որոնցից առնվազն մեկ միլիոն 333 հազարը մահացել է, և ավելի քան 38 միլիոնը առողջացել: