երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 121 դեպք

Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 121 դեպք

Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 2445 նոր դեպք, մահացել է 121 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադատ Լարին, տեղեկացնում է IRINN-ը:

Սիմա Սադատ Լարին նշել է. «Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2445 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 209 970 մարդ, ապաքինվել՝ 169 160-ը»:

Մահացածների ընդհանուր թիվը հասել է 9863-ի:

 

  • Կիսվել: