կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ նախկին փոխնախարարին

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ նախկին փոխնախարարին

«Իրանի գաղտնի և ռազմավարական կենտրոններում բացահայտվել է բրիտանական հետախուզական ծառայության ամենակարևոր գործակալներից մեկը։ Նա ձերբակալվել է երկարատև և բազմաստիճան հակահետախուզական գործողությունից հետո։ Բրիտանական ծառայությունների այդ լրտեսն է եղել Ալի Ռեզա Աքբարին»․ հայտնում է ԻԻՀ տեղեկատվության նախարարությունը։

Հետախուզության տվյալներով՝ Աքբարին հասանելիություն է ունեցել պետության որոշ գաղտնի տվյալների և այդ տեղեկատվությունը փոխանցել բրիտանական հատուկ ծառայություններին։

Նշվում է, որ Իրանի ՊՆ  նախկին փոխնախարարին հավաքագրել են, երբ նա վիզա էր ստանում Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը:

  • Կիսվել: