Իրանում կորոնավիրուսը հաղթահարել է 348 հազար մարդ
Իրանում սեպտեմբերի 14-ի դրությամբ, կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 348 հազար մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարությունը, գրում է parstoday.com-ը:
Նշելով, որ Իրանում կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 404 հազար 648-ի, Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Ցավոք, անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 156 մարդ: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 23 հազար 313 մարդ»:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը հասել է ավելի քան 29 միլիոնի, որոնցից 928 հազարը մահացել է: