երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Իրանում խոշոր հրդեհի հետևանքով 1 մլն 200 հազար լիտր բենզին է այրվել

Իրանում խոշոր հրդեհի հետևանքով 1 մլն 200 հազար լիտր բենզին է այրվել

Իրանի արևմտյան Դորուդ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում, հայտնել է տարածաշրջանի հրդեհային անվտանգության կազմակերպության ղեկավար Այաթ Ջամալի Ֆուլադվանդը։

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, գործարանում բռնկված հրդեհը տեղայնացվել է միայն ութ ժամ անց։

Այս նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհի հետևանքով ոչնչացվել է 1 մլն 200 հազար լիտր բենզին, որի արժեքը կարելի է գնահատել 72 000 դոլար (1 լիտրի դիմաց 0,06 դոլար)՝ չհաշված նյութական վնասը, որը պատճառվել է բուն գործարանին։

Հրդեհի պատճառները պարզվում են։

  • Կիսվել: