երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանում հրաժեշտ են տալիս գեներալ Ղասեմ Սուլեյմանիին

Իրանում հրաժեշտ են տալիս գեներալ Ղասեմ Սուլեյմանիին

Գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մարմինը տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքի օդանավակայանում:

Իրանում տեղի է ունենում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի  հրաժեշտի արարողությունը։

Այսօր, բացի Ախվազում տեղի ունեցող հրաժեշտի արարողությունից, արարողություններ տեղի կունենան նաև Մեշհեդում, երկուշաբթի՝ Թեհրանում, իսկ երեքշաբթի գեներալին կհուղարկավորեն Քերմանում: 

Խուզեստան նահանգի վարչական կենտրոնում գեներալին հրաժեշտ տալու համար, իրանական լրատվամիջոցների տվյալներով, միլիոնավոր մարդիկ են հավաքվել:

«Մա՛հ Ամերիկային»,- հնչում է բարձրախոսներով ամբողջ քաղաքում։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: 

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել նրա սպանության համար:

  • Կիսվել: