շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Իրանում հայտարարել են երկրի օդային տարածք ամերիկյան հետախուզական ինքնաթիռի ներխուժման մասին

Իրանում հայտարարել են երկրի օդային տարածք ամերիկյան հետախուզական ինքնաթիռի ներխուժման մասին

Իրանում հայտնել են, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E ինքնաթիռը ներխուժել է երկրի օդային տարածք։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։  

Նշվում է, որ ինքնաթիռը Իրանի ջրային տարածքի վրա է եղել, երբ երկրի ռազմածովային ուժերը նախազգուշացրել են, որպեսզի կանխեն դրա ներխուժումը երկրի օդային տարածք առանց թույլտվության։

«Երբ ԱՄՆ ռազմածովային ուժերի EP-3E ինքնաթիռը եղել է Իրանի տարածքային ջրերի վրա, ռազմածովային ուժերի հրամանատարությունը նախազգուշացում է ուղարկել, որպեսզի կանխի դրա մուտքը երկրի օդային տարածք առանց թույլտվության»,- ասված է Իրանի ռազմածովային ուժերի տարածած հայտարարության մեջ։

Գործակալությունը նաև հավելել է, որ վերը նշված ինքնաթիռը հետախուզական է, որի պարտականությունների մեջ է մտնում ինֆորմացիայի և տվյալների հավաքագրումը։

  • Կիսվել: