Իրանում ձերբակալվել է անկարգությունների 100 առաջնորդ
Իրանի Ռեյ քաղաքում իրավապահ մարմինները անկարգությունների 100 կազմակերպիչների են ձերբակալել: Այս մասին հայտnel 1 քաղաքի ոստիկանական վարչության հրամանատար Հոսեյն Մաֆին, տեղեկացնում է Tasnim-ը:
Նա, մասնավորապես, ասել է. «Հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ձերբակալվել է Ռեյ քաղաքում անկարգությունների 100 առաջնորդ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ անցկացվեցին 2025–ի դեկտեմբերին։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:



