ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել

Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել

Առնվազն 10 մարդ է զոհվել Իրանի Յազդ նահանգում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Այս մասին հայտարարել է նահանգային արտակարգ իրավիճակների կազմակերպության ղեկավարը։

«Մոտավորապես ժամը 02:30-ին Բուշեհր քաղաքից Մաշհադ մեկնող մարդատար ավտոբուսը Յազդ-Տեբես մայրուղու 140-րդ կմ-ին շրջվել է», – հայտնում է Tasnim գործակալությունը:

Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է 10 մարդ, մոտ 41-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Բոլոր տուժածները, որոնց թվում կան բազմաթիվ կանայք և երեխաներ, տեղափոխվել են հարակից քաղաքների հիվանդանոցներ։

  • Կիսվել: