կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրանն ընդգծել է Հյուսիս-Հարավ միջանցի շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը

Իրանն ընդգծել է Հյուսիս-Հարավ միջանցի շինարարությունն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը

ԻԻՀ առաջին փոխնախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ ավարտին հասցնել Հյուսիս-Հարավ միջանցքի և Ռաշթ-Աստարա երկաթգծի շինարարական աշխատանքները, գրում է parstoday.ir-ը:  

Pars Today կայքի հայերեն բաժնի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը, Թեհրանում ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ հանդիպման ժամանակ, Մուհամմադ Մոխբերն ասել է․ «Համատեղ ծրագիրերի իրականացումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի զարգացման համար։ Իսկ Հյուսիս-Հարավ միջանցքի ավարտն ու Իրանի նավահանգիստների զարգացումը ռազմավարական դեր ունեն ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար»։

Նշելով, որ Իրանի 13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում քաղաքական ու տնտեսական ոլորտներում և միջազգային ասպարեզում Իրան-Ռուսաստան հարաբերությունները զարգացել են, Մոխբերը հավելել է․ «Երկու երկրների կողմից տարածաշրջանում Վաշինգտոնի վարած միակողմանի քաղաքականությանը դիմակայելն ու Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դատապարտումը համահունչ է տարածաշրջանի երկրների իրավունքների պաշտպանությանը»։

Հանդիպմանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը կարևորել է երկու բարեկամ ու հարևան երկրների համագործակցության ընդլկայնումը, հավելելով․ «Երկու երկրների ղեկավարների կամքի շնորհիվ, հատկապես՝ Իրանի ժողովրդական կառավարության օրոք, երկկողմ հարաբերությունները խորացել են»։

Երեկ Թեհրանում կայացել է Իրան-Ռուսաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի 17-րդ նիստը։

  • Կիսվել: