երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանն ու Թուրքիան գազի մատակարարման ոլորտում մի շարք նոր համաձայնությունների են հասել

Իրանն ու Թուրքիան գազի մատակարարման ոլորտում մի շարք նոր համաձայնությունների են հասել

Իրանն ու Թուրքիան մի շարք նոր համաձայնությունների են հասել գազի մատակարարման ոլորտում։ Այս մասին հայտարարել է՝ Իրանի ազգային գազային ընկերության ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Ջոլային:

«Ազգային գազային ընկերությունը հանդիպում է ունեցել թուրքական Botas ընկերության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ»,- նշել է Ջոլային:

Նրա խոսքով՝ Իրանից Թուրքիա գազի արտահանման հետագա բոլոր միջոցառումները կիրականացվեն կես տարվա ընթացքում՝ կողմերի համակարգմամբ։

Պաշտոնյան հավելել է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Իրանից գազի մատակարարման ընթացիկ ծավալի, ինչպես նաև երկրների միջև փոխգործակցության այլ հնարավոր ձևերի շուրջ:

  • Կիսվել: