կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իրանն ու Ռուսաստանը նպատակ ունեն հասնել ռազմավարական համագործակցության. իրանցի պաշտոնյա

Իրանն ու Ռուսաստանը նպատակ ունեն հասնել ռազմավարական համագործակցության. իրանցի պաշտոնյա

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարն ասել է. «Իրանն ու Ռուսաստանը նպատակ ունեն հասնել ռազմավարական համագործակցության», գրում է parstoday.com-ը:

Մոջթաբա Զոլնուրին նշել է. «Չինաստանի հետ 25-ամյա ռազմավարական փաստաթղթի փորձը կկիրառվի նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում»:

Զոլնուրին հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը պատրաստ են երկարաժամկետ համատեղ համաձայնության գալ: Նրա խոսքերով. «Ռուսաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական համագործակցության մասին փաստաթղթի հարցը բարձրացվել է անցյալ տարի Իրանի խորհրդարանի նախագահի ղեկավարած պատվիրակության՝ ՌԴ կատարած այցի շրջանակներում: Ռուսական կողմը ողջունել է առաջարկը»:

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարն ասել է. «Ներկայումս համապատասխան գերատեսչությունների միջոցով շարունակվում են խորհրդակցությունները ՝ կապված Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համաձայնագրի մշակման հետ»:

 

  • Կիսվել: