շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Իրանն ու Ռուսաստանն ընդլայնում են համագործակցությունը նավթի և էներգետիկայի ոլորտում

Իրանն ու Ռուսաստանն ընդլայնում են համագործակցությունը նավթի և էներգետիկայի ոլորտում

Մոսկվայում Իրանի դեսպանը և ՌԴ էներգետիկայի նախարարը քննարկել են երկու երկրների միջև նավթային և էներգետիկ համագործակցության ընդլայնման  ուղիները, գրում է parstoday.com-ը:

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ուրբաթ օրը  հանդիպել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Նիկոլայ Շույգինովի հետ, ով հանդիսանում է Իրան-Ռուսաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի նախագահը: Հանդիպման ժամանակ, Քազեմ Ջալալին նշել է, որ երկու երկրները գործադրում են կարևոր էներգետիկ ծրագրեր: «Սիրիկ ջերմակայանը համատեղ նախագծերից մեկն է»:

Ռուսաստանում Իրանի դեսպանն անդրադարձել է նաև  Իրանում  «Sputnik-V» պատվաստանյութի համատեղ արտադրության մեկնարկին, նշելով, որ Իրանը պատավստանյութի արտադրության առումով տարածաշրջանում զբաղեցնում է առաջին, իսկ աշխարհում՝  վեցերորդ տեղը:  Նա հավելել է. «Երկու երկրների հարաբերությունները շատ լավ վիճակում են և հուսով ենք, որ  համագործակցությունն օրեցօր կընդլայնվի»:

Անդրադառնալով նավթի, գազի, էներգետիկայի, երկաթուղիների և խաղաղ միջուկային էներգետիկայի բնագավառներում  երկու երկրների համատեղ ծրագրերին,  Ռուսաստանի էներգետիկայի նախարարը հույս է հայտնել, որ Իրանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի:

  • Կիսվել: