Իրանն ու Իսրայելը շարունակում են փոխադարձ հարվածները
Իրանը սկսել է Իսրայելի հյուսիսային, կենտրոնական և հարավային մասի վրա հարձակումների 77-րդ ալիքը: Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Fars գործակալությունը:
Նշվում է, որ այս անգամ օգտագործվում են գերծանր հրթիռային համակարգեր, «Խայբեր Շարկ» հրթիռներ և հարձակողական անօդաչու թռչող սարքեր:
«Հարվածները ուղղված են եղել նաև ամերիկյան բազաներին, դրանց թվում՝ Ալի Սալեմին, Ալ-Խարջին և Ալ-Զաֆրային՝ օգտագործելով «Զուլֆիկար» պինդ վառելիքով հրթիռային համակարգեր և հարձակողական անօդաչու թռչող սարքեր։ Խաբեբա ամերիկացի նախագահի հակասական վարքագիծը մեզ հետ պահում չի թշնամու դեմ պայքարելուց։ Թշնամու նահանջը կշարունակվի»,-հայտնում է Fars-ը։
Իր հերթին, Իսրայելի բանակը հայտնել է, որ հարվածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբ-բնակարանին։


