Իրանն իր հարևանների հետ 19 միլիարդ դոլարի առևտուր է իրականացնում
Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ այս տարվա յոթ ամիսների ընթացքում, հարևանների հետ Իրանի արտաքին առևտրի ծավալը կազմել է 50 միլիոն 410 հազար 623 տոննա ապրանք, ընդհանուր 19 միլիարդ 620 միլիոն դոլար արժեքով, գրում է parstoday.com-ը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մեհդի Միրաշրաֆին շաբաթ օրը հայտարարել է, որ 7 ամսվա ընթացքում հարևանների հետ Իրանի առևտրի ծավալը ըստ քաշի 59% և ըստ արժեքի 51% աճ է արձանագրել: Նրա խոսքերով. «Իրանի ընդհանուր արտաքին առևտուրն այս ժամանակահատվածում կազմել է 84 միլիոն 950 հազար տոննա, կամ 38 միլիարդ 278 միլիոն դոլարժ»:
Միրաշրաֆին հայտարարել է. «Հարևան երկրներ արտահանման Իրանի մասնաբաժինը կազմել է 41 միլիոն 818 հազար 73 տոնն, ընդհանուր 11 միլիարդ 522 միլիոն 285 հազար 232 դոլար արժողությամբ»:
Նրա խոսքերով. «Հարևան երկրներից Աֆղանստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Իրաքը, Քուվեյթը, Օմանը, Պակիստանը, Քաթարը, Թուրքմենստանը, Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները եղել են իրանական ապրանքների արտահանման ուղղությունները»: