ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանն առաջիկայում ուղեծիր կարձակի Zafar-2 արբանյակը

Իրանն առաջիկայում ուղեծիր կարձակի Zafar-2 արբանյակը

 Իրանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը հայտնել է, որ երկիրը շուտով ուղեծիր դուրս կբերի հայրենական արտադրության Zafar-2 (Triumph-2) արբանյակը: Այս մասին հայտնում է IRNA-ն: 

Ըստ նախարարի՝ նախատեսվում է Zafar-2 արբանյակը ուղեծիր դուրս բերել իրանական օրացուցային ընթացիկ տարվա առաջին եռամսյակում (սկսում է 2023 թվականի մարտի 20-ից):

Ավելի վաղ Իրանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի դեկան Մանսուր Անբիան ասել էր, որ համալսարանը մինչ այժմ կառուցել է 4 արբանյակ: Ըստ նրա՝  2011-ին կառուցվել  է առաջին արբանյակը՝ Navid-ը, երկրորդը՝ Mobin-ը, գործարկվել է 2013 թվականին, իսկ Zafar-1-ը՝ 2015 թվականին։ 

Zafar-2-ը համալսարանի կողմից կառուցված չորրորդ արբանյակն է: 

  • Կիսվել: