ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Իրանն ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի ունենակու. Արաղչի

Իրանն ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի ունենակու. Արաղչի

Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է. «Իրանի պատվիրակությունը որևէ մակարդակով բանակցություն չի ունենալու ԱՄՆ-ի հետ», գրում է parstoday.com-ը:

Ուրբաթ օրն անդրադառնալով Վիեննայում կայանալիք հանդիպմանն ԱՄՆ-ի ներկայությանը, Սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է. «Վիեննայում կայանալիք հանդիպումը, որին մասնակցելու է նաև Իրանը, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստն է, որի նպատակը լինելու է ՀԳՀԾ ԱՄՆ-ի վերադարձի քննարկումը: Նիստին մասնակցելու են միայն ՀԳՀԾ-ի անդամները»:

Նա հավելել է. «ԱՄՆ-ն չի մասնակցելու որևէ նիստի, որին ներկա է լինելու Իրանն այդ թվում՝ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստին»:

Իրանի փոխարտգործնախարարի խոսքերով. «Այն, որ ՀԳՀԾ-ի անդամները փորձում են ԱՄՆ-ի հետ քննարկումներ անցկացնել այդ երկրի քայլերի վերաբերյալ, լինի դա Վիեննայում կամ որևէ այլ վայրում, նրանց խնդիրն է և դա աննախադեպ է»:

 

  • Կիսվել: