Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում
Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում, բայց Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը թշնամական է համարում: Այս մասին MSNBC-ին տված հարցազրույցում ասել է ԻԻՀ արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Նախևառաջ, մենք ամերիկացիներին թշնամիներ չենք համարում. մենք ԱՄՆ քաղաքականությունն ենք Իրանի նկատմամբ թշնամական համարում։ Երբ այս թշնամանքը դադարեցվի, մենք, թերևս, կարող ենք դիտարկել հարաբերությունների մի փոքր այլ ձևաչափ»,-նշել է նա:
Արաղչին նաև հավելել է, որ իրանցի ժողովուրդն արձագանքում է միայն «հարգանքի լեզվին», և որ միայն հարգանքն է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնության հասնելու ճանապարհը։


