Իրանն ադրբեջանական ԱԹՍ է խոցել
Իրանի զինված ուժերը երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Մալեկան քաղաքի (Արևելյան Ադրբեջանի նահանգ) մոտակայքում խոցել են անհայտ անօդաչու թռչող սարք, տեղեկացնում է իրանական Khabar Online-ը:
Ի դեպ՝ շրջանը, որտեղ խոցվել է ԱԹՍ-ն, հարակից է ղարաբաղյան հակամարտության գոտուն:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի է դարձել, որ Իրանի սահմանային զորքերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Քասեմ Ռեզայը նախազգուշացրել է Հայաստանին և Ադրբեջանին` ավելի լավ վերահսկել իրենց ռազմական գործողությունները Իսլամական Հանրապետության հետ սահմանային գոտում: