Իրանին Իսրայելի պատասխան հարվածի ծրագիրը պատրաստ է, հարվածը կհասցվի մինչև նոյեմբերի 5-ը. CNN
Հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից զանգվածային հրթիռակոծմանը պատասխանելու Իսրայելի ծրագիրը պատրաստ է, CNN-ին ասել է հարցին ծանոթ աղբյուրը՝ չտրամադրելով լրացուցիչ տեղեկություններ:
Մինչդեռ ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Իսրայելը կպատասխանի մինչև նոյեմբերի 5-ը, այսինքն՝ նախքան ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների կայանալը:
Իրանի դեմ Իսրայելի պատասխան գործողությունների ժամանակացույցը և պարամետրերը բուռն քննարկումների առիթ են ոչ միայն Իսրայելի կառավարությունում, այլև ամբողջ աշխարհում: