ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իրանից դեպի հարևան երկրներ արտահանման ավելի քան 70 տոկոս աճ է գրանցվել

Իրանից դեպի հարևան երկրներ արտահանման ավելի քան 70 տոկոս աճ է գրանցվել

Իրանի արտտաքին գործերի նախարարության տնտեսական հարցերով տեղակալը հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի հարևան երկրներ արտահանման 70-120 տոկոս աճի մասին, գրում է parstoday.com-ը:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Մեհդի Սաֆարին ասել է.«Չորս ամիս առաջ Շանհայի գագաթնաժողովից և այս կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հանդիպումից հետո, մեր երկրից արտահանման ծավալը զգալիորեն աճել է»։

Սաֆարին հավելել է, որ անցած չորս ամիսների ընթացքում Թուրքմենստան Իրանի արտահանումն աճել է 70, , Ուզբեկստան՝ 100, Ղազախստան՝ 112, Ղրղզստան՝ 60 և Տաջիկստան՝ 100 տոկոսով:

Տնտեսական դիվանագիտության գծով Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը վերջին չորս ամսում հասել է 4.6 միլիարդ դոլարի։

Իրանի փոխարտգործնախարարը հավելել է.«Առեւտրային միջանցքների զարգացման համար հարթակի ստեղծումը Իրանի արտաքին գործերի նախարարության ծրագրերից է»։

Իրանցի դիվանագետը հայտարարել է.«ECO-ի միջանցքից հետո, որը կապում է Պակիստանը, Իրանը և Թուրքիան, հաջորդ միջանցքը Չաբահար և Բանդար Աբաս նավահանգիստների միացումն է Կենտրոնական Ասիային»։

 

  • Կիսվել: