երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև առաջացած խնդիրը մեծացնելու պատճառ չկա. Ռուսաստան

Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև առաջացած խնդիրը մեծացնելու պատճառ չկա. Ռուսաստան

Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հինգշաբթի առավոտյան իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Մենք ցավում ենք,որ Թեհրանն ու ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարությունը դեռևս չեն լուծել Իրանի երկու օբյեկտներին հասանելիության հարցը, բայց խնդիրը մեծացնելու պատճառ չկա», գրում է parstoday.com-ը:

«Մենք  ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին կոչ ենք անում չբարդացնել Իրանի միջուկային հարցը», - ասել է Ուլյանովը:

Երկուշաբթի օրը, ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի դռնփակ նիստի շրջանակում, Իրանը մեղադրվել է իր երկու միջուկային օբյեկտներում ստուգումներ անցկացնելու համար գործակալության տեսուչներինթ ուլտվություն չտալու մեջ: Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան  խորհրդին ներկայացրել են բանաձև, որով  Իրանին կոչ են անում  լիարժեք համագործակցել գործակալության հետ:

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցչությունը հինգշաբթի օրը Կառավարիչների խորհրդին ուղղած ուղերձում նշել է.«Վիեննան բազմակողմանիության գրեթե վերջին հենակետն է, և եթե Կառավարիչների խորհուրդը  բավարար շրջահայեցություն չդրսևորի, սա ևս  կվերածվի մոռացված  հեքիաթի»:

  • Կիսվել: