հինգշաբթի, դեկտեմբեր 1
1 / 12 / 2022
Իրանի թյուրքախոսների ամսագիրը քննադատել է Ալևին

Իրանի թյուրքախոսների ամսագիրը քննադատել է Ալևին

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) թյուրքախոսների «Vatan yoli» (Հայրենիքի ճանապարհ) ամսագրի նոյեմբերյան համարն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ամսագրի էջերում տեղ են գտել Ալևի բռնապետությունը քննադատող սուր ձևակերպումներ, ինչպես նաև վերջինիս ծաղրանկարը՝ Թուրքիայի դրոշը պատկերող փողկապով։

Քննադատական տեքստերում հանդիպում են հետևյալ գլխագրերը՝

«Բաքուն Ադրբեջան չէ»,

«Ալիևը հատել է Իրանի կարմիր գծերը», 

«Բաքուն տարածաշրջան է բերել Իրանի թշնամիներին»։

Նշենք, որ Ադրբեջանը և Թուրքիան թյուրքախոս ատրպատականցիներով բնակեցված Իրանի հյուսիսային նահանգներն անվանում են «Հարավային Ադրբեջան»։ Ըստ իրենց հաշվարկների՝ ներկայիս Իրանում բնակվում է 35-40 մլն ազարի։

Ազարիներ - էթնիկ խումբ Իրանում, որը պատմական Ատրպատականի հիմնական բնակչությունն է։

  • Կիսվել: