երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ԱՄՆ-ն փոձրում է պատերազմ հրահրել Իրանի կարևոր ենթակառուցվածքների դեմ. Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության ղեկավար

ԱՄՆ-ն փոձրում է պատերազմ հրահրել Իրանի կարևոր ենթակառուցվածքների դեմ. Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության ղեկավար

Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության ղեկավարն ընդգծելով, որ թշնամին հիասթափված է Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություններից, ասել է. «ԱՄՆ-ն փորձում է պատերազմ հրահրել Իրանի կենսական ենթակառուցվածքների դեմ», գրում է parstoday.com-ը:

Բրիգադային գեներալ Ջալալին շաբաթ օրը Թեհրանում Արտակարգ իրավիճակների  էլեկտրագեներատորների իներորդ զորավարժությունների ժամանակ ասել է.«Թշնամին հիասթափված է Իրանի բարձր պաշտպանունակության, զսպման և վճռականության պատճառով հուսահատվել է ռազմական քայլերից, որի գագաթնակետն էր ամերիկայան ԱԹՍ-ի խոցումը Պարսից ծոցում»:

Գեներալ Ջալալին ասել է, որ ռազմական ճակատում հուսահատությունից հետո ամերիկացիները  փորձում են պատերազմ հրահրել Իրանի կենսական ենթակառուցվածքների դեմ, ասաց այս նոր պատերազմում, քանի որ կիբեր ոլորտում պատերազմ կատարողն անհայտ է, այդ հարձակումներն ավելի շատ տեղի են ունենում այս ոլորտում:

Գեներալ Ջալալին նշել է, որ  Էլեկտրականության ոլորտում կիբեր վարժությունները պետք է պարբերաբար անցկացվեն, որպեսզի  ուսումնասիրվեն խոցելի կողմերը և միաժամանակ  բարելավել ցանցի կայունությունը:

  • Կիսվել: