երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանում ոչնչացվել է զենքի մաքսանենգությամբ զբաղվող միջազգային հանցախումբ

Իրանում ոչնչացվել է զենքի մաքսանենգությամբ զբաղվող միջազգային հանցախումբ

Իրանի հարավ-արեւմուտքում ոչնչացվել է զենքի մաքսանենգությամբ զբաղվող միջազգային հանցախումբ, տեղեկացնում է Mehr-ը։

Ինչպես հայտնել է բրիգադային գեներալ Մոհամմադ Սալեհին՝ Խուզեստանի նահանգային ոստիկանությունը լայնածավալ հետախուզական գործողությունից հետո հայտնաբերել է զենքի մաքսանենգության միջազգային ցանց, որը մտադիր էր զենք եւ զինամթերք տեղափոխել նահանգ:

Նա նաեւ ասել է, որ գործողության ընթացքում առգրավվել է 23 ԱԿ-47, երկու կոլտ, 126 փամփուշտ եւ այլ զինամթերք:

  • Կիսվել: