Իրանի նոր ղեկավարության քաղաքականության մեջ հարևան երկրների հետ հարաբերություններում փոփոխություններ չկան. Ղալիբաֆը՝ Գաֆարովային
Այսօր հանդիպել են Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան և Իրանի խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: Հանդիպումը տե/ղի է ունեցել Ժնևում՝ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում Ղալիբաֆը հայտարարել է, որ իրանական կողմը շահագրգռված է Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմամբ:
Նա հավելել է, որ Իրանի նորընտիր ղեկավարության քաղաքականության մեջ հարևան երկրների հետ հարաբերություններում փոփոխություններ չկան, և խորհրդարանների մակարդակով կապերի ընդլայնման վերաբերյալ դիրքորոշումը կշարունակվի:
Իր հերթին Ադրբեջանի խորհրդարանի նախագահը հայտարարել է, թե Ադրբեջանը «մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղությանը, անվտանգությանը և համագործակցությանը՝ վարելով խաղաղասիրական քաղաքականություն»։
Ավելի վաղ հայտարարել էինք, որ Վեհաժողովի շրջանակում պետք է տեղի ունենար Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների հանդիպումը, սակայն Բաքուն վերջին պահին հրաժարվել է նախապես պայմանավորված հանդիպումից: