չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Իրանի նկատմամբ պատժամիջոցները պետք է ավարտվեն. Ռոհանի

Իրանի նկատմամբ պատժամիջոցները պետք է ավարտվեն. Ռոհանի

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի օրը տեղական և արտասահմանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտելով տարածաշրջանային կայունության անհրաժեշտությունն ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակն էր ոչնչացնել ՀԳՀԾ-ն, ինչը նրան չհաջողվեց», գրում է parstoday.com-ը:

Ռուհանին հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետության համար շատ կարևոր է ՀԳՀԾ-ի և համագործակցության պահպանումը տարածաշրջանի կայունության համար, իսկ միջազգային ասպարեզում Թրամփի հակաիրանական քայլերի ձախողման պատճառը Իրանի համագործակցությունն էր այլ երկրների և 4 + 1 խմբի հետ»:

Ռոհանին հստակեցրել է.«ԻԻՀ ձգտում է հարաբերություններ ունենալ աշխարհի բոլոր երկրների, հատկապես Ռուսաստանի և Չինաստանի հետ և շահագրգռված է լավ հարաբերություններ ունենալ Եվրամիության և նրա հարևանների հետ»: 

Իրանի նախագահը հավելել է, որ  իրանցի միջուկային ֆիզիկոս  Մոհսեն Ֆախրիզադեի սպանությամբ, Սիոնիստական ​​ռեժիմը նպատակ ուներ Թրամփի վարչակազմի վերջին օրերին ապակայունացնել տարածաշրջանը:

Ռոհանին հայտարարել է, որ Իսլամական հանրապետությունն իր իրավունքն է համարում  նահատակ Ֆախրիզադեի արյան համար վրեժխնդրությունը, հավելելով.«Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա  ուրիշներին որոշել դրա ժամանակը և վայրը»:

  • Կիսվել: