հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Իրանի նախագահը մեկնել է ԱՄՆ

Իրանի նախագահը մեկնել է ԱՄՆ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մեկնել է ԱՄՆ:

Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Նյու Յորքում նա մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին:

Ռայիսիի հետ ԱՄՆ են մեկնել նաև նախագահի առաջին տեղակալը, Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականը և կառավարության մի խումբ անդամներ:

  • Կիսվել: