ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Օտարեկրյա զորքերի դուսբերումն անվտանգության ապահովման երաշխինքն Է տարածաշրջանի երկրներում. Իրանի նախագահ

Օտարեկրյա զորքերի դուսբերումն անվտանգության ապահովման երաշխինքն Է տարածաշրջանի երկրներում. Իրանի նախագահ

 Օտարերկրյա ուժերի դուրսբերումը Մերձավոր Արևելքի երկրներից ամբողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության գրավականն Է: Նոյեմբերի 29-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Թեհրանում Իրաքի վարչապետ Մուհամեդ աս-Սուդանիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում: Այս մասին հաղորդում է TASS-ը:

«Օտարեկրյա զորքերի դուսբերումն անվտանգության ապահովման երաշխինքն Է տարածաշրջանի երկրներում», - նշել Է Ռայիսին, որի խոսքը մեջբերել Է Rudaw հեռուստաալիքը:

Իրանի նախագահը հավելել Է, որ «տարածաշրջանում կայունությունը պետք Է ապահովվի հենց տարածաշրջանի պետությունների կողմից, իսկ օտարերկրյա ուժերի ներկայությունից ոչ մի օգուտ չկա, այն լոկ սաստկացնում Է նրա (տարածաշրջանի) խնդիրները»:

Իրանի նախագահը նշել Է, որ Իրաքը կարևոր դեր Է խաղում տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում: Ռայիսիի համոզմամբ՝ Թեհրանը և Բաղդադը «պետք Է շարունակեն համակարգել իրենց գործողությունները՝ ծայրահեղականության և ահաբեկչության դրսևորումներին դիմակայելու համար»:

Իրանի նախագահն ընդգծել Է, որ բանակցությունների ընթացքում Իրաքի վարչապետի հետ քննարկել Է ինչպես միջազգային և տարածաշրջանային իրադրությունն, այնպես Էլ «բանկային ոլորտում, գազի և ԷլեկտրաԷներգիայի արտահանման բնագավառում համագործակցության հարցերը»: Իր կողմից Իրաքի վարչապետը հավաստել Է, որ Ռայիսիի հետ հանդիպմանը քննարկվել են փոխգործակցության թեմաները քաղաքական, տնտեսական բնագավառներում, անվտանգության ոլորտում: Մուհամեդ աս-Սուդանին նշել Է, որ Իրաքը «թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի նկատմամբ սպառնալիքների համար, և թույլ չի տա որևէ խմբերի կամ կուսակցությունների՝ վնաս հասցնել Իրանի անվտանգությանը»:

  • Կիսվել: