կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Իրանի նախագահին հուղարկավորեցին Մաշհադում

Իրանի նախագահին հուղարկավորեցին Մաշհադում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հուղարկավորվել է Մաշհադում՝ հայրենի քաղաքում: Հաղորդում է Tasnim-ը։

Հավելենք, որ մոտ երեք միլիոն մարդ մասնակցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հրաժեշտի արարողությանը։

«Մոտ երեք միլիոն մարդ մասնակցել է զոհված նախագահի և նրա ուղեկիցների հրաժեշտի արարողությանը Մաշհադում։ Նրանց մի մասը այլ քաղաքներից Մաշհադ ժամանած ուխտավորներ են եղել», – մեջբերում է ISNA գործակալությունը Մաշհադ քաղաքի պրեֆեկտ Մոհսեն Դավարիի խոսքերը։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում։

«Զոհված նախագահը վերջին անգամ ծիսական պտույտ է կատարել իմամ Ռեզայի դամբարանի շուրջ և հավերժ հանգչել խաղաղության մեջ», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: