կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Իրանի նախագահի մարմինը տեղափոխել են նրա հայրենի քաղաք

Իրանի նախագահի մարմինը տեղափոխել են նրա հայրենի քաղաք

Էբրահիմ Ռայիսիի մարմինը Բիրջանդից տեղափոխել են իմամ Ռեզայի դամբարան, որը գտնվում է Ռայիսիի հայրենի Մաշհադ քաղաքում։ Այնտեղ նրան հրաժեշտ կտա Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանին այսօր հրաժեշտ են տալիս Թեհրանում:
Ավելի վաղ սգո միջոցառումներ են անցկացվել Թավրիզում, Ղոմում և Թեհրանում:
Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ:

  • Կիսվել: