չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իրանի մոտակայքում դարձյալ նկատվել է ամերիկյան հետախուզական ինքնաթիռ

Իրանի մոտակայքում դարձյալ նկատվել է ամերիկյան հետախուզական ինքնաթիռ

Հորմուզի նեղուցի վրա (Իրանի սահմանի մոտ) ԱՄՆ–ի և Իրանի միջև լարվածության ֆոնին կրկին նկատվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի Boeing P-8A Poseidon հակասուզանավային հետախուզական ինքնաթիռ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ հետախուզական ինքնաթիռը, որը պարբերաբար թռիչքներ է կատարում Իրանի սահմանների մոտ, մեկնել է Բահրեյնից ժամը 17:18-ին (Մոսկվայի ժամանակով) և արդեն մոտ չորս ժամ պտույտներ է կատարում Հորմուզի նեղուցի վրա։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ New York Times-ը, հղում անելով քննարկումներին ծանոթ անձանց, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին լայնածավալ հարված հասցնելու հնարավորությունը, եթե բանակցությունները կամ սկզբնական սահմանափակ հարվածը ցանկալի արդյունքներ չտա։

Հավելենք նաև, որ փետրվարի 20–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ծրագրու՞մ է սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին, հայտարարել էր, որ նման հնարավորություն դիտարկում է։

  • Կիսվել: