երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իրանի Մեջլիսը Պենտագոնը ճանաչել է  ահաբեկչական կազմակերպություն

Իրանի Մեջլիսը Պենտագոնը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն

Երեքշաբթի Իրանի Մեջլիսը Պենտագոնը ճանաչել է որպես ահաբեկչական կազակերպություն։ 

Հաաձայն ընդունված օրինագծի՝ Պենտագոնի բոլոր անդամները և հարակից հաստատությունները և կազմակերպությունները, ինչպես նաև այն ղեկավարնեը, որոնք առնչություն են  ունեցել «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանի պանության հետ համարվում են ահաբեկիչներ: 

Հիշեցնենք, որ  հունվարի 3-ին ԱՄՆ հատուկ գործողության արդյունքում Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Գեներալի սպանությունից հետո, Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել նրա սպանության համար։  ԱՄՆ Զինված ուժերը  իրանցի գեներալի սպանությունից հետո բարձր մարտունակության են բերվել:

  • Կիսվել: