շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Իրանի կողմից ուրանի հարստացման  «կարմիր գիծը» կորոշի նախագահը. Վենս

Իրանի կողմից ուրանի հարստացման  «կարմիր գիծը» կորոշի նախագահը. Վենս

Այսօր Երևանում, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն անդրադարձել է հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կթույլատրի՞ Իրանի կողմից ուրանի ցածր հարստացումը, թե՞ ցանկացած մակարդակի հարստացումը Վաշինգտոնի համար կարմիր գիծ է:

Վենսը, մասնավորապես, նշել է. «Սա նախագահի որոշելիքն է, թե որտեղ է նա մտադիր գիծ անցկացնել բանակցություններում։ Նա նախապես չի հայտարարում, թե ինչ կանի բանակցություններում, քանի որ կարծում է, որ դա կարող է սահմանափակել իր գործողությունների ազատությունը: Նախագահը վերջնական որոշումը կկայացնի բանակցությունների կարմիր գծի վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Իրանը հայտարարել է, թե պատրաստ է նոսրացնել իր՝ բարձր հարստացված ուրանը, եթե Միացյալ Նահանգները վերացնի Թեհրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները:

  • Կիսվել: