չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրանի կողմից ՌԴ-ին զենքի մատակարարման մեղադրանքներն «անհիմն են և ուղղված են Ուկրաինային Արևմուտքի ռազմական օգնության լեգիտիմացմանը». Աբդոլլահիանը՝ Գուտերեշին

Իրանի կողմից ՌԴ-ին զենքի մատակարարման մեղադրանքներն «անհիմն են և ուղղված են Ուկրաինային Արևմուտքի ռազմական օգնության լեգիտիմացմանը». Աբդոլլահիանը՝ Գուտերեշին

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, հայտնում է Parstoday-ը։

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Աբդոլլահիանը ներկայացրել է Իսլամական Հանրապետության դիրքորոշումն Ուկրաինայի զարգացումների վերաբերյալ, նշել, որ դրանց պատճառը ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունն է: Նրա խոսքով՝ Իրանի կողմից Ռուսաստանին զենքի մատակարարման մեղադրանքներն ՛՛անհիմն են և ուղղված են Ուկրաինային Արևմուտքի ռազմական օգնության լեգիտիմացմանը՛՛:

Իր հերթին Գուտերեշն ընդգծել է երկխոսության կարևորությւոնը, հույս հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու Թեհրանի ջանքերը կհանգեցնեն կրակի դադարեցման և խնդրի լուծման:

Նա նաև բարձր է գնահատել Իրանի դերը Եմենում քաղաքական ճգնաժամի լուծմանը նպաստելու գործում և ընդգծել, որ Թեհրանը պետք է շարունակի իր դերակատարումն ունենալ այդ ոլորտում:

 

  • Կիսվել: