Իրանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Վենեսուելայի նախագահի հետ
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը գտնվում է Լատինական Ամերիկայում, հունիսի 2-ի երեկոյան հանդիպել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ Այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։
Հանդիպման ընթացքում կողմեը քննարկել են երկկողմ հարցեր և Թեհրանի ու Կարակասի միջև համագործակցությունը։
Հունիսի 1-ին Կարակասի օդանավակայանում Ղալիբաֆին պաշտոնապես դիմավորել են Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Խել Պինտոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Իրանի թշնամիները իրենց ուժերի սահմաններում արել են ամեն ինչ՝ պատժամիջոցներից մինչև պատերազմ, բայց նրանք չեն կարողացել հասնել իրենց նպատակներին, - հայտնել է Պինտոն Ղալիբաֆին դիմավորելիս։ - Իրանի հաղթանակը համարվում է Վենեսուելայի հաղթանակը»։
Իրանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Լատինական Ամերիկա՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի 11-րդ խորհրդարանական ֆորումին, որն անցկացվելու է հունիսի 3-ից 5-ը Բրազիլիայի Ազգային Կոնգրեսի պալատում։