ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Իրանի Իզե քաղաքի շուկաներից մեկում կրակոցների հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել

Իրանի Իզե քաղաքի շուկաներից մեկում կրակոցների հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել

Իրանի Խուզիստան նահանգի Իզե քաղաքի շուկաներից մեկում կրակոցների հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, այդ թվում՝ ոստիկաններ: Կան տասից ավելի վիրավորներ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Լրատվականը տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել: Հարձակման հեղինակների և կազմակերպիչների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Իզե քաղաքում սուգ է հայտարարվել:

  • Կիսվել: