չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Իրանի իսլամական ճեմարանները պատրաստ են համագործակցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ

Իրանի իսլամական ճեմարանները պատրաստ են համագործակցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ

Իրանի իսլամական ճեմարանների տնօրենն ընդգծել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հետ համատգործակցության պատրաստակամությունը`համաշխարհային ճգնաժամերի լուծմանն ուղղված կրոնական լուծումներ գտնելու հարցում, գրում է parstoday.com-ը:

Այաթոլլա Ալիռեզա Էրաղին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ժամանակավոր գլխավոր քարտուղար Իվան Սակային ուղղված նամակում, աշխարհի բոլոր քրիստոնյաներին և երկնային կրոններին հավատացյալներին շնորհավորել է Նոր տարվա կապակցությամբ: Նա նշել է. «Մուսուլմանների վերաբերմունքը քրիստոնյաներիր նկատմամբ, իսլամի մարգարեի ժամանակներից սկսած, մեծ նշանակություն ունեցավ պատմական ու կրոնական առումով և մուսուլմանների պատմակյան հիշողության մեջ շարունակեց գոյատևել որպես քաղցր հուշ՝ քրիստոնյա եղբվայրների մասին»:

Այաթոլլա Էրաղին հայտարարել է. «Ըստ երևույթին, վերջին մարտահրավերների ժամանակ, ինչպիսիք են կորոնավիրուսի տարածումը և այն չարախոսությունները, որ սատանաները վերջին տարիներին մարդկանց շրջանում տարածում են կրոնական սրբությունների դեմ, այս պատմական ձեռքբերումը (իսլամի և քրիստոնեության համակեցությունը)՝ իրար սրբությունները հարգելով և  միմյանց պաշտպանությամբ դժվարությունները հաղթահարելու հարցում խիստ  կարևոր լուծում է լինելու»:

  • Կիսվել: