կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրանի իշխանությունները փոխհատուցում կտրամդրեն մոտ 19 մլն ընտանիքի՝ մեղմելու համար բենզինի գների բարձրացուման հետևանքները

Իրանի իշխանությունները փոխհատուցում կտրամդրեն մոտ 19 մլն ընտանիքի՝ մեղմելու համար բենզինի գների բարձրացուման հետևանքները

Երկուշաբթի երեկոյան Իրանի իշխանությունները կսկսեն փոխհատուցման տրամադրման գործընթացը բնակչության խոցելի հատվածին՝ մեղմելու համար բենզինի գների բարձրացուման հետևանքները, հայտնում է ISNA գործակալությունը: Փոխհատուցում կտրամդրվի մոտ 19 մլն ընտանիքի:

Անցած հինգշաբթի Իրանի նավթամքերքների տեղաբաշխման ազգային ընկերությունը (NIOPDC) հայտարարել էր, որ սովորական բենզինի մեկ լիտրի գինն աճել է 10 հազար ռիալից մինչեւ 15 հազար ռիալ (ԱՄՆ 12,7 ցենտ), իսկ յուրաքանչյուր մասնավոր մեքենայի համար ամսական 60 լիտր մակարդակի սահմանափակում է մտցվել: Լրացուցիչ գնումները կարժենան լիտրի դիմաց 30 հազար ռիալ:

Այս որոշումից հետո երկրում սկսվել էին բողոքի զանգվածային ցույցեր, որոնք վերածվել էին անկարգությունների: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ ձերբակալվել է մոտ հազար մարդ:

 

 

  • Կիսվել: