ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ կվերանայեն հիջաբի պարտադիր կրման օրենքը

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ կվերանայեն հիջաբի պարտադիր կրման օրենքը

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ կվերանայեն հիջաբի՝ գլխաշորի պարտադիր կրման մասին օրենքը: Որոշումը երկու ամիս տևած բողոքի ցույցերի արդյունքն է կանանց դրես կոդի (հագուստի կոդեքսի) դեմ, որը պահանջում է ծածկել գլուխը հանրության առաջ:

«Եվ խորհրդարանը, և դատական համակարգը աշխատում են այս հարցի շուրջ»,- ասել է Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչ և ինչ ուղղությամբ են ծրագրում փոխել իշխանությունները։

Այլ նորություններ կարելի է սպասել մեկ-երկու շաբաթից, երբ վերլուծական խումբը կպատրաստի իր զեկույցը, շեշտել է գլխավոր դատախազը։

Իրանում 1983 թվականից օրենսդրորեն ամրագրված է հիջաբ կրելու պարտավորությունը, սակայն երկրում այս հարցում կոնսենսուս չկա։ Քննարկում է ընթանում պահպանողական և բարեփոխական շրջանակների միջև։ Առաջինները պնդում են, որ հիջաբը պետք է պարտադիր լինի, իսկ երկրորդներն առաջարկում են կանանց իրավունք տալ ընտրելու՝ ծածկել գլուխը, թե ոչ։

Իրանում զանգվածային անկարգությունները սկսվել են սեպտեմբերի 16-ին՝ այն բանից հետո, երբ ոստիկանության բաժանմունքում մահացել է մահմեդական գլխաշորը՝ հիջաբը ոչ պատշաճ ձևով կրելու համար բերման ենթարկված մի 22-ամյա երիտասարդ կին՝ ծագումով քուրդ Մահսա Ամինին:

  • Կիսվել: