երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է, որ հարվածներ է հասցրել Իսրայելի հետախուզական կենտրոնի ուղղությամբ

Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է, որ հարվածներ է հասցրել Իսրայելի հետախուզական կենտրոնի ուղղությամբ

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իսրայելի հետախուզական կենտրոնների ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԻՀՊԿ հայտարարությանը։
 
«ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերը, ի պատասխան սիոնիստական ռեժիմի այսօրվա հանցագործությունների, հրթիռների կիրառմամբ հարվածների նոր ալիք են հասցրել Իսրայելի հետախուզական կենտրոնների ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
ԻՀՊԿ-ում հստակեցրել են, որ հունիսի 15-ի երեկոյան իրականացված հարձակումները «Ճշմարիտ խոստում 3» գործողության երրորդ ալիքն են եղել:

  • Կիսվել: