ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Իրանի հյուսիսային նահանգների տնտեսական կարողությունները կարող են նպաստել հարևանների հետ առևտրի զարգացմանը

Իրանի հյուսիսային նահանգների տնտեսական կարողությունները կարող են նպաստել հարևանների հետ առևտրի զարգացմանը

Իրանի զարգացման և առևտրի կազմակերպության Եվրոպայի և Ամերիկայի գրասենյակի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Գիլանի և երկրի հյուսիսային այլ նահանգների տնտեսական կարողություններն ու հնարավորություններն ու նավահանգստային ենթակառուցվածքները լավ վիճակում են, գրում է parstoday.com-ը:

Երեքշաբթի օրը, Իրանի հյուսիսային Գիլան նահանգի կենտրոն Ռաշտ քաղաքում Իրանի ու Ղազախստանի շուկաների ներկայացման թեմայով վեբինարի ընթացքում, Իրանի զարգացման և առևտրի կազմակերպության Եվրոպայի և Ամերիկայի գրասենյակի գլխավոր տնօրեն  Հասան Օլֆաթն ասել է.«ԵԱՏՄ-ի համաձայնագրի ստորագրումից հետո, Ղազախստանի հետ Իրանի առևտրային հարաբերությունները վերակազմավորվեցին»:

Անդրադառնալով Իրանի ու 15 երկրների հարևանությանն Օլֆաթն ասել է.«ՌԴ-ից հետո ԻԻՀ-ն ամենաշատ հարևաններն ունի և Ղազախստանը նույնպես սահմանակից է երկու մեծ երկրների՝ ՌԴ-ի ու Չինաստանի հետ, ինչը առևտրի ոլորտում առավելություններ է ստեղծում երկու երկրների համար»: 

Իրանի և ԵԱՏՄ-ի անդամների ազատ առևտրի բանակցություններից հետո և 2021 թվականի մայիսին Թեհրանում ԵԱՏՄ հատուկ ցուցահանդեսի անցկացումն առևտրի զարգացմանն ուղղված ծրագրերից է:

  • Կիսվել: