Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին պետք է շատ մտահոգված լինի. Թրամփ
Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին պետք է շատ մտահոգված լինի: Այս մասին, անդրադառնալով ԱՄՆ-Իրան չեղարկված բանակցություններին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Խոսելով Իրանի միջուկային ծրագրի մասին՝ նա նշել է. «Եթե նրանք կրկին փորձեն, ես նրանց հստակ ասում եմ՝ մենք նրանց կուղարկենք հետ և կրկին կանենք մեր գործը:
Նրանք մտածում էին երկրի մեկ այլ մասում նոր նախագիծ սկսելու մասին։ Մենք իմացանք դրա մասին։ Ես ասացի. «Եթե դուք դա անեք, մենք ձեզ հետ շատ վատ բաներ կանենք»»::
Ավելի ուշ լուրեր շրջանառվեցին մամուլում այն մասին, որ ԱՄՆ-ն առաջարկել է բանակցություններին քննարկել միայն ամերիկյան սցենարը, այլապես բանակցությունները չեն կայանա: Ի պատասխան՝ Իրանից նշել են. «Ուրեմն՝ չեն կայանա»:
Դրանից հետո Իրանի ԱԳ նախարար Արաղչին սոցցանցի իր էջում հայտնել է. «Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունները նախատեսված են ուրբաթ օրը, ժամը 10:00-ի սահմաններում, Մասկատում։ Ես շնորհակալ եմ մեր օմանցի եղբայրներին բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար»:


