շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանի հարավ-արեւելքում ձերբակալվել են «Ջեյշ-Ալզոլմ» խմբավորման ահաբեկչական թիմի անդամները

Իրանի հարավ-արեւելքում ձերբակալվել են «Ջեյշ-Ալզոլմ» խմբավորման ահաբեկչական թիմի անդամները

Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան ու Բելուչեստան նահանգի ոստիկանական հրամանատարությունը հայտարարել է Իրանշահրում «Ջեյշ-Ալզոլմ» ահաբեկչական խմբավորման անդամների ձերբակալության մասին, գրում է parstoday.ir-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, «Ջեյշ Ալզոլմ» ահաբեկչական այս խմբի անդամները մտադիր էին Սիստան ու Բալուչեստան նահանգում և Իրանշահր քաղաքում հակաանվտանգային և ահաբեկչական գործողություններ իրականացնել, սակայն նախքան որևէ դիվերսիա իրականացնելը, ոստիկանության աշխատակիցների կողմից ամբողջովին բացահայտվելուց հետո նրանք ձերբակալվել են բարդ ու տեխնիկական օպերացիայի արդյունքում։

Սիստան ու Բալուչեստան նահանգի ոստիկանական հրամանատարությունն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության թշնամիները պետք է իմանան, որ սոցիալական ապահովությունը ոստիկանության կարմիր գիծն է, և ցանկացած ոք, ով հասարակության մակարդակով սոցիալական անապահովություն կառաջացնի, ապա ոստիկանությունը նրա նկատմամբ վճռական վերաբերմունք կցուցաբերի, օրենքի համաձայն։

 

  • Կիսվել: