կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իրանի հարավ-արևելքում ահաբեկչություն է տեղի ունեցել

Իրանի հարավ-արևելքում ահաբեկչություն է տեղի ունեցել

Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուչեստան նահանգի մայրաքաղաք Զահեդանում ահաբեկչական հարձակման ժամանակ մի խումբ ահաբեկիչներ հարձակվել և գնդակոծել են ոստիկանական բաժանմունքը, գրում է parstoday.com-ը:

Ահաբեկչական այս գործողության արդյունքում վիրավորվել են մի շարք ոստիկաններ և անցորդներ, որոնք տեղափոխվել են Զահեդանի հիվանդանոցներ։

Նշվում է, որ ոստիկանական բաժանմունքը գնդակոծելիս զինված անձինք նաև մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանական բաժանմունքի վրա։

Հանդես գալով հաղրդագրությամբ Սիստան և Բելուչեստան նահանգի անվտանգության ապահովման խորհուրդը հայտարարել է.«Մի խումբ մարդիկ կրակոցներով ցանկանում էին անապահով դարձնել քաղաքի վիճակը, ինչը վերահսկվեց անվտանգության ու իրավապահ ուժերի զգոնությամբ ու արձագանքով»։

Այս հաղորդագրության մեջ ժողովրդին կոչ է արվել պահպանելով հանդարտությունը խուսափել հավաքատեղիներն մոտենալուց։

 

  • Կիսվել: