երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ջեդդայում Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի արտահերթ նիստի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Իրանական կողմի տվյալով՝ հանդիպմանը քննարկվել են Պաղեստինի ներկայիս զարգացումները, Գազայի հատվածում տիրող իրավիճակը և Իսրայելի գործողություններին հակազդելու ուղիները։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

  • Կիսվել: